ՏՏաթև Խաչատրյան

Հայտնաբերվել են 11,30 գրամ թմրանյութ, տելեգրամյան ալիքների հասցեների գրառմամբ թղթեր. 34-ամյա տղան ձերբակալվել է

Հայտնաբերվել են 11,30 գրամ թմրանյութ, տելեգրամյան ալիքների հասցեների գրառմամբ թղթեր. 34-ամյա տղան ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Երևանի Բագրատունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով 9 փաթեթ՝ ընդհանուր 11,30 գրամ քաշով, և տելեգրամյան ալիքների հասցեների գրառմամբ թղթեր։

Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում