Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել էին խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել էր, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։

Գյումրեցի որոշ պատգամավորներ և ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել էին, որ Գյումրու մանկապարտեզների դռները փակ են. զանգել էին ծնողներին և ասել՝ եկեք երեխաներին տուն տարեք, որպեսզի աշխատակազմը իջնի հրապարակ։ Նման պարտադրանք, ըստ նրա, եղել է նաև երթուղայինի վարորդներին: Գյումրու կանգառներում կուտակումներ էին, երթուղայիններ չեն եղել:

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես 1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ 

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©