ՔՔրիստինե Ոսկանյան

Քննարկվել են ոստիկանության, միգրացիոն ոլորտի բարեփոխումներին, հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ոստիկանության, միգրացիոն ոլորտի բարեփոխումներին, հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող հարցեր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ձևավորված ինտենսիվ և արդյունավետ համագործակցությունը՝ որպես գործընկերային կարևոր հիմք ոլորտային բարեփոխումների առաջխաղացման համար։

 

Արմեն Ղազարյանը, անդրադառնալով Ոստիկանության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին, ընդգծել է դրանց կարևորությունը հանցավորության կանխարգելման, օտարերկրացիների նկատմամբ խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից։

 

Միգրացիոն ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով՝ փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը վերջին տարիներին մշակել է համապարփակ ռազմավարություն, որն ընդգրկում է միգրացիայի կառավարման ոլորտի հարցերը։ Փոխնախարարը խոսել է նաև ՆԳՆ ենթակա ծառայությունների բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների և համագործակցության ընդլայնման մասին։

 

Անդրադառնալով թվային գործիքների կիրառման անհրաժեշտությանը՝ նա նշել է, որ, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, նախատեսվում է համատեղ մշակած թվային լուծումների՝ այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված գործիքների ամբողջական ինտեգրումը ՆԳՆ առօրյա աշխատանքային պրակտիկայում, մասնավորապես՝ Համայնքային ոստիկանության գործունեության շրջանակում։

 

Անդրադարձ է կատարվել նաև Safe YOU հավելվածի գործառնությանն առնչվող հարցերին։ Հավելվածը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ միտված ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ապահովելուն, բռնության կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։
 

Կլաուս Բեքը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգմամբ իրականացվող աշխատանքներն ու այդ նախաձեռնությունները համակարգային ու կայուն դարձնելու ուղղությամբ ներդրված ջանքերը։

 

Կարևորելով ծրագրերի համապարփակ իրականացումն ու մշտապես նոր գաղափարների ներդրումը՝ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

 

Քննարկվել են նաև ՆԳՆ և ենթակա ծառայությունների աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում