ԳԳոհար Սարգսյան

Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դպրաբակի անտառպետության 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված է եղել շուրջ 0,714 խմ հացենի տեսակի փայտանյութով:

 

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և ասել է՝ մեքենայի թափքում առկա փայտն ինքն է հատել՝ իր տուն տեղափոխելու նպատակով:

 

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում