ԱԱննա Զախարյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը անդրադարձել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն էր հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը անդրադարձել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն էր հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությամբ։

«Խիստ մտահոգություն հայտնվեց, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայամնավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Անդրադարձ կատարվեց ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ:

Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,- ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում