ՔՔրիստինե Ոսկանյան

Հոկտեմբերի 10-13-ը հայտնաբերվել է 18 հետախուզվող. ՆԳՆ

Հոկտեմբերի 10-13-ը հայտնաբերվել է 18 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-13-ը:

 

Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 35 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
  • 31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
  • 16-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
  • 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 5 դեպք՝ խուլիգանության,
  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 3-ական դեպք՝ շորթման, ինքնիրավչության, փաստաթուղթ կեղծելու,
  • 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։

Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, բնակարանային գողության, ապօրինի որսի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի, շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, բնակարանային գողության, ավազակության։

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։

 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում