ՄՄարո Թարվերդյան

Սրբուհի Գալյանը Շիրակում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

Սրբուհի Գալյանը Շիրակում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Ազգային արխիվ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, Պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 
 
Մարզային ստորաբաժանումներում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է՝
 
«Արթիկ» ՔԿՀ-ում իրականացված և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ազատազրկված անձանց սննդի որակին, հիմնարկում առկա խնդիրներին ու առաջնահերթություններին:
 
 
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավման և ընթացիկ գործընթացների թվայնացման հետ կապված հարցերին։
 
 
Ազգային արխիվում՝ քաղաքացիների սպասարկման պայմաններին, ընդունարանի աշխատանքին, թվայնացված փաստաթղթերին, դրանց պահոցային պայմաններին, փաստաթղթային համալիրների պահման և դիմող քաղաքացիների խնդիրներին։
 
ՔԿԱԳ սպասարկման բաժնում՝ քաղաքացիների ընդունման պայմաններին և ընթացակարգերին։
 
 
Պրոբացիայի ծառայությունում՝ շահառուների թվին, ընդհանուր աշխատանքային գործունեությանն ու ոլորտային ընթացակարգերին:

 

Մարզային այցն ավարտվել է Շիրակի մարզպետարանում, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և ռեսուրսների կարևորությանն առնչվող հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում