ԱԱնժելիկա Ժամհարյան

Ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացուն

Ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացուն

Հոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 5:30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ դանակահարվելու հետևանքով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-30 տարեկան օտարերկրյա չորս քաղաքացի: Չորսի վիճակն էլ գնահատվել էր ծանր:

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ օտարերկրացի տղամարդիկ վնասվածքները ստացել են Ազատության պողոտայում գտնվող հոսթելում:

 

«Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
 
Երևանի քրեական ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 3-ի գիշերը հոսթելի բակում 30-ամյա օտարերկրացի տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ, իր մոտ եղած դանակի անկանոն շարժումներով մարմնական վնասվածքներ է պատճառել իր համաքաղաքացիներին և դիմել փախուստի։

 

Հոկտեմբերի 5-ին` ժամը 16:10-ին, 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել և ներկայացվել քննչական բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում