ՄՄարո Թարվերդյան

Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 82-ը՝ վիրավորվել

Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 82-ը՝ վիրավորվել

ՆԳՆ ստորաբաժանումները հոկտեմբերի 3-6-ը բացահայտվել են 227 հանցագործություն:

Մասնավորապես՝

  • 48 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
  • 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 21 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 17 դեպք՝ խարդախության,
  • 12 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 6 դեպք՝ խուլիգանության,
  • 5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, շորթման,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։

Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բնակարանային գողության, դրամանենգության, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
  • 4 դեպք՝ անձնական ունեցածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք ինքնակամ հանձնելու 3 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում