Գոռ Սահակյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ` գլխավերևում պահելով 154 կգ ծանրաձողը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից:
Նորվեգիայում անցկացվող աշխարհի առաջնությունում տղամարդկանց մեր ընտրանին ունի հետևյալ կազմը.
Գառնիկ Չոլակյան (60 կգ)
Գոռ Սահակյան (71 կգ)
Սուրեն Գրիգորյան (88 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ):
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 2-11-ը:









