Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

65 տարին լրացած լինելն աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի դիտարկվի․ նոր նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման

65 տարին լրացած լինելն աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի դիտարկվի․ նոր նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է մի շարք օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը, այսինքն՝ 65 տարին լրացած անձանց հնարավորություն տալ շարունակել աշխատել տվյալ օրենքների շրջանակում նախատեսված պաշտոններում։ 

Նշվում է՝ միայն տարիքը հիմք չի դիտարկվի պայմանագրի լուծման համար։ Առաջարկվող փոփոխություններով՝ տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ դա չպայմանավորելով միայն տարիքի հիմքով։

Փաթեթի ընդունման դեպքում փոփոխությունը կվերաբերի քաղաքացիական ծառայողներին, համայնքային ծառայողներին, ՊՈԱԿ-ների տնօրեններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին և այլն։

Միաժամանակ, առաջարկվում է հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձանց հնարավորություն տալ դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։

«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությամբ որպես ժողովրդագրության ոլորտում պետական քաղաքականության տեսլական սահմանված է բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածքը՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

Տեսլականի իրագործման համար սահմանված նպատակներից է հետևյալ նպատակը. «Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի ավելացմամբ»։ Հիշյալ նպատակի մասնավոր նպատակներից մեկն էլ ավագ սերնդի ներուժի օգտագործումը խրախուսող միջավայրն է»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում