ԳԳոհար Սիմոնյան

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն «ամեն ինչի պատրաստ է»

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն «ամեն ինչի պատրաստ է»

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:

Առուստամյանը, որ հայտնի գործիչ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է համարվում, լրագրողների առջև հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ հարցին՝ արդյո՞ք, պատրաստ է կալանավորվել, հետևյալն է ասել՝ «Ամեն ինչի էլ պատրաստ եմ»:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Քննչական կոմիտեն միջնորդել էր կալանավորվել Առուստամյանին, բայց դատարանը 1 ամիս առաջ որոշել էր նրան ազատության մեջ թողնել 20 միլիոն դրամ գրավի դիմաց:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում