ԼԼիլիթ Ասատրյան

Սրբուհի Գալյանը և Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Սրբուհի Գալյանը և Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են  համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է  Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի ռազմավարություններն ու ոլորտային առաջնահերթությունները: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված աշխատանքներին:

Հայաստանում կիրառվում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմը, գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը:

Նախարարությունը մշակել է նախագիծ, որը միտված է գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպմանը:

Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստակամ են կիսվելու իրենց երկրում դատաիրավական և արդարադատության ոլորտի առաջադեմ փորձով:

Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների օրակարգն ու այս համատեքստում նախարարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող աշխատանքներն ու ոլորտը լավարկելուն միտված հնարավոր քայլերը:  

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել զարգացնելու և խորացնելու համագործակցությունն արդարադատության ոլորտում, հատկապես դատական համակարգի անկախության, արդար դատաքննության և դատական կառավարման լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։

Նախարարը շնորհակալություն է  հայտնել կանադական կողմին՝ համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար, ընդգծելով նման փոխայցելությունների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում