ԳԳոհար Սարգսյան

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով ռուս գործընկերներին՝ Սիրո Ամիրխանյանը շեշտել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության կարևորությունը երկու երկրների իրավական համակարգերի զարգացման, վերջնական արդարադատության ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։

Աշխատանքային հանդիպման ընթացքում երկկողմ քննարկում է ծավալվել երեխաների տեսակցությունների, մի ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթի առանձնահատկությունների, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող դիմումների ու բողոքների քննության ընթացակարգերի շուրջ։

Սիրո Ամիրխանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը ևս կաջակցի գործընկեր կառույցների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը։

ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նույնպես կարևորել է գործընկերների կառույցների միջև հեռանկարային համագործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում