ԱԱնժելիկա Ժամհարյան

Ձերբակալվածի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

Ձերբակալվածի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 28-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Արտաշիսյան փողոցում ձերբակալել և իր «ԲԻԴ» մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ։

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են 30 փամփուշտով լիցքավորված ակոսափող հրազեն և 10 փամփուշտ։

Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում