ՔՔրիստինե Ոսկանյան

Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 29-30-ը:

 

Բացահայտվել է 155 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝
  • 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 17 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու,
  • 15 դեպք՝ խարդախության,
  • 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, շորթման, հարկեր, տուրքեր չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության։

Բացահայտվել են նաև ավազակության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրանյութի իրացման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
 
1-ական դեպք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, մարմնական վնասվածք պատճառելու։

 

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում