
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Գյումրու Դանիելյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և պահում է թմրամիջոց։
Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 22-ին: Ժամը 15-ին տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվեց վարչություն:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տնակին կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով և մետաղյա տարայով մարիխուանա` ընդհանուր շուրջ 40 գրամ:
Նախաքննությունը շարունակվում է։









