ԴԴավիթ Մուրադյան

ՔԿ նախագահն ու Իրանի արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՔԿ նախագահն ու Իրանի արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Արթուր Պողոսյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին՝ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտե կատարած այցի համար:

Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ դրսևորվելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում:

ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությունը:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ նշելով, որ Քննչական կոմիտեի հետ համագործակցության և կապերի ամրապնդման գործում մեծ է եղել դեսպանի անձնական ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում