ՔՔրիստինա Մկրտչյան

Երևանի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Երևանի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հուլիսի 29-ին. ժամը 5:00-6:30-ն ընկած ժամանակահատվածում պատուհանի ցանցը բացելու միջոցով մուտք էին գործել Մամիկոնյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկն ու գողացել բջջային հեռախոսներ: Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Բնակարանային գողության հաջորդ դեպքը գրանցվել էր օգոստոսի 5-ին: Հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ Միքայելյան փողոցում գտնվող իր տնից գողացել էին 100 դոլար և 6 բջջային հեռախոս:

Այս դեպքով ևս քրեական վարույթ էր նախաձեռնվել:

 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել է Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 11-ին Իսակովի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։

 

Գողոնը հայտնաբերվել է։
 
Նախաքննությունը շարունակվում է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում