ԴԴիանա Գասպարյան

Խմբի անդամները 62 դրվագ գործողություններով կատարել են համակարգչային հափշտակություն. ՔԿ

Խմբի անդամները 62 դրվագ գործողություններով կատարել են համակարգչային հափշտակություն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ՝ ավելի քան 41 դրվագ նույնաբնույթ գործողություններով համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել ուրիշի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 150 հզր ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Բացի այդ, խմբի անդամներից Վ.Պ.-ն 2022 թվականի փետրվարի 25-26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ ավելի քան 21 դրվագ գործողություններով ձեռք է բերել խոշոր չափերով՝ 1 մլն 960 հզր ՀՀ դրամ գումար։

Վ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Վ.Պ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում