ՀՀովհաննես Վարդանյան

ՀՔԾ-ն ստուգում է Մայրապետյանի փաստաբանների հայտնած լուրի իսկությունը

ՀՔԾ-ն ստուգում է Մայրապետյանի փաստաբանների հայտնած լուրի իսկությունը

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանը դեռևս Գերմանիայում է։ Սամվել Մայրապետյանի փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Ս. Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնեցին, որ այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում