ՔՔրիստինե Ոսկանյան

ՔԿ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

ՔԿ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ում դիվանագիտական ծառայությունը ՀՀ-ում ավարտվում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հետևողական ջանքերի և անձնական ներդրման համար, ինչի մասին վկայում է երկու երկրների իրավապահ մարմինների միջև վերջին տարիներին խորացող համագործակցությունը: 

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ անդրազգային բնույթի հանցագործությունների՝ հատկապես թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ճկուն մեխանիզմները նպաստել են իրավական խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը: 

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ համագործակցության բոլոր ոլորտներում ունեցած առաջընթացի համար: 

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և քննչական հանձնարարությունների կատարման օպերատիվության բարձրացման ուղղությամբ իրականացվել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում