ԼԼիլիթ Ասատրյան

Պարեկները թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալել են 24-ամյա երիտասարդի

Պարեկները թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալել են 24-ամյա երիտասարդի

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները սեպտեմբերի 3-ին Շենգավիթի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են հող փորող մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ դիմել է փախուստի: Պարեկները նրան հետապնդել, բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:

Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 11 փաթեթ՝ ընդհանուր 24,38 գրամ քաշով: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում