ՎՎարդան Հովսեփյան

ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ

ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ

Երեկ՝ ժամը 21:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներին՝ Արայիկ Բ.-ին (ծնված 1993 թ.) և Գեղամ Գ.-ին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարներն ավոտոմեքենայից դուրս են բերել ուղևորի՝ Գոռ Գ.-ի և անձը չպարզված քաղաքացու դիերը: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում