ԱԱսպրամ Սարատիկյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի ևս երկու չկառուցապատված հողամասեր կվերադարձվեն համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի ևս երկու չկառուցապատված հողամասեր կվերադարձվեն համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:     

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ վերոնշյալ հայցադիմումներից երկուսով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով ՀՀ գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել են Իջևան համայնքի Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասի և Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դիմումներ կներկայացվեն Կադաստրի կոմիտե՝ նշված երկու հողամասերի նկատմամբ քաղաքացիների կառուցապատման իրավունքների դադարեցումները գրանցելու վերաբերյալ:

Նշենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝

  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում