ԳԳոհար Սարգսյան

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ ոստիկանությունում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ ոստիկանությունում

ՆԳ նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության առանցքային թեման նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումներն էին։

Այս համատեքստում Արամ Ղազարյանն անձնակազմին փոխանցել է ՆԳ նախարարի սկզբունքային մոտեցումները՝ կանխարգելել հակաիրավական արարքները և օպերատիվ արձագանքել ցանկացած իրավախախտման։

Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուժեղացված ծառայությունները կազմակերպել և իրականացնել անձնակազմի արդյունավետ տեղաբաշխմամբ ու փոխհամագործակցված՝ անկախ ծառայության գործառույթներից, ինչպես նաև միջոցառումները ծրագրելիս հիմնվել համապատասխան վերլուծությունների վրա։

Քննարկման առարկա են դարձել հանցավորության առանձին ուղղությունների դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու վերաբերյալ հարցեր։

Արամ Ղազարյանն անձնակազմից պահանջել է ներդնել առավելագույն ջանքեր՝ դեպք-պատահարները բացառելու և հասարակական լիարժեք անվտանգություն ապահովելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում