ԼԼիլիթ Ասատրյան

Կեղծ թղթադրամներով առևտուր արած և տանը թմրամիջոց պահած տղամարդը կալանավորվել է

Կեղծ թղթադրամներով առևտուր արած և տանը թմրամիջոց պահած տղամարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի տունը՝ հայտնաբերելով թմրամիջոցների նմանվող մոտ 110 գրամ զանգվածներ։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում