ԼԼիլիթ Ասատրյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Ապագա սպաները երդվել են ծառայել անձնվիրաբար, բարձր պահել ՀՀ բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ և դառնալ օրինակելի սպաներ ու հրամանատարներ: 

 
 

Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը, շնորհավորել և արդյունավետ ուսումնառություն է մաղթել կուրսանտներին՝ վստահեցնելով, որ ակադեմիայի սպայական, դասախոսական կազմը ներդնելու է բոլոր ջանքերը՝ լավ մասնագետներ պատրաստելու, լավագույն փորձը փոխանցելու համար։

Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր երթով:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում