ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում կասեցվել է խախտումներով աշխատող մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Երևանում կասեցվել է խախտումներով աշխատող մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝
- արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով.
- հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
- դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ.
- տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

 

Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում