ԼԼիլիթ Ասատրյան

Ճամբարակի համայնքային ոստիկանները բացահայտել են հանգստյան գոտում կատարված գողությունը

Ճամբարակի համայնքային ոստիկանները բացահայտել են հանգստյան գոտում կատարված գողությունը

Օգոստոսի 23-ին Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած հանգստյան գոտիներից մեկի պահակը հայտնել է, որ հանգստյան գոտուց գողացել են վառելանյութ և փրկարարական բաճկոններ։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում անհայտ անձինք գողությունն արել են հանգստյան գոտու պահեստարանից։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ճամբարակի և Վարդենիսի համայնքային ոստիկանների համագործակցված միջոցառման արդյունքում հանցանքը բացահայտվել է օգոստոսի 26-ին։ Պարզվել է, որ գողությունն արել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ 36-ամյա և Նորակերտ գյուղի բնակիչ 32-ամյա երկու տղամարդիկ:

Նրանք խոստովանել են արարքը և ներկայացվել Սևանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում