ՄՄարիամ Մխիթարյան

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիսի դպրոցում, կան զոհեր

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիսի դպրոցում, կան զոհեր

Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորվել են ավելի քան 10-ը: Անհայտ զինված անձը կրակ է բացել առավոտյան, երբ ծնողները երեխաներին դասի էին տանում: Դպրոցում սովորում են 14 տարեկանից փոքր երեխաներ:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը «չեզոքացվել է»: Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում են, որ կրակողը ինքնասպան է եղել, սակայն դա պաշտոնապես չի հաստատվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է ողբերգության մասին: «Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակի զարգացմանը»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում