ԼԼիլիթ Ասատրյան

3.1 մլրդ դրամ հարկ՝ 71 միջազգային կորպորացիաներից ՀՀ պետբյուջե. e-VAT համակարգի շնորհիվ ավելացնում են Հայաստանի բյուջեի եկամուտները

3.1 մլրդ դրամ հարկ՝ 71 միջազգային կորպորացիաներից ՀՀ պետբյուջե. e-VAT համակարգի շնորհիվ ավելացնում են Հայաստանի բյուջեի եկամուտները

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման բազան կազմել է մոտ 15.6 մլրդ դրամ, որից հաշվարկվել է պետբյուջե վճարման ենթակա ավելի քան 3.1 մլրդ դրամ ԱԱՀ: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

 

««e-VAT» համակարգից օգտվել է 71 խոշոր միջազգային կազմակերպություն:

 

ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» համակարգի շնորհիվ խոշոր միջազգային կազմակերպություններն ավելացնում են Հայաստանի պետբյուջեի եկամուտները և նպաստում հարկային թափանցիկության աճին:

 

Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ կորպորացիաների ծառայություններից օգտվելով՝ Դուք մասնակցում եք նաև Հայաստանի պետական եկամուտների ավելացմանը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում