ՀՀայկ Նավասարդյան

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։

 

Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի ստեղծման ողջ գործընթացը՝ նախագծումից մինչև հրապարակում, կիրականացվի ամբողջությամբ առցանց։
 
Նախատեսվում է նաև ARLIS.am կայքի դիզայնի ամբողջական վերափոխում՝ համապատասխանեցված ՀՀ պետական ծառայությունների «Հենակետ v.1.0» պաշտոնական դիզայնի ստանդարտներին։ Քննարկվել են նաև արհեստական բանականության կիրառման հնարավորությունները, ինչը կբարձրացնի տեղեկատվության հասանելիությունը բազմալեզու միջավայրում։
 
Համակարգը փոխկապակցված կլինի բոլոր պետական մարմինների իրավաստեղծ հարթակների հետ, այդ թվում՝ e-draft.am, gov.am և parlament.am-ը, ապահովելով դրանց լիարժեք համագործակցությունը մեկ միասնական հարթակում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում