ՄՄարո Թարվերդյան

Հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ 4 անձ ձերբակալվել է

Հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ 4 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։

36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու մոտ՝ հերոինով ու մեթամֆետամինով 4 փաթեթ և ծալովի դանակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի 45-ամյա բնակչի ավտոտնակի խուզարկությամբ հայտնաբերվել են հերոինի, շոկոյի, մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 5 փաթեթ, 4 դեղահաբ, մեթադոնային 4 լուծույթ և քացախաթթվի անհիդրիդ։ Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում