Բացահայտվել են նաև կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, ինքնիրավչության, ալիմենտ վճարելուց խուսափելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է
անձնական ունեցվածքի գողության` 3 դեպք,
գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։