ՎՎարդան Հովսեփյան

Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում