ՎՎահե Դավթյան

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից՝ առանձնապես խոշոր չափերով՝ 700 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում