ԱԱսպրամ Սարատիկյան

71-ամյա տղամարդու խորդանոցում մարիխուանա, կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի թփեր են հայտնաբերվել

71-ամյա տղամարդու խորդանոցում մարիխուանա, կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի թփեր են հայտնաբերվել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:

Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում