ՇՇողիկ Գալստյան

Նոր մանրամասներ՝ ոստիկանների վրա հարձակման գործով. ՔԿ

Նոր մանրամասներ՝ ոստիկանների վրա հարձակման գործով. ՔԿ

Քննչական կոմիտեն շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ քննչական և  այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պարզվել է նաև, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրներից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: 

Հիշեցնենք, որ  ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում