ԳԳոհար Սիմոնյան

Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին

Դավիթ  Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին

Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած Դավիթ  Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու, հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև՝ չի կատարել ծառայողական պարտականությունները: 

Դավիթ  Սանասարյանը բազմիցս է հայտարարել, որ իր դեմ մեղադրանքները չի ընդունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում