ՔՔրիստինե Ոսկանյան

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ:

 
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր մոտ եղած ատրճանակով կրակել։

 

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության և հրազեն ապօրինի պահելու հատկանիշներով։
 
Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին 32-ամյա տղամարդը քննչական բաժնում ներկայացրել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։

 

Հուլիսի 25-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ հուլիսի 28-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։
 
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում