ՎՎահե Դավթյան

590 000 դոլար հափշտակելու համար մեղադրվող ՔԿ նախկին պաշտոնյայի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

590 000 դոլար հափշտակելու համար մեղադրվող ՔԿ նախկին պաշտոնյայի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

Քննչական կոմիտեից 590 000 դոլարի հափշտակության գործով կալանավորված ՀՀ քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել:

Դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Հիշեցնենք, որ ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ կալանավորվել էՀափշտակված 590 հազար դոլարից չհայտնաբերված 11 հազար 200 դոլարը վերականգնվել է

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում