ԴԴավիթ Մուրադյան

Քրեական ոստիկանները բացահայտել են օշականցի երիտասարդի դանակահարությունը

Քրեական ոստիկանները բացահայտել են օշականցի երիտասարդի դանակահարությունը

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։

 
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
«Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օշական գյուղի բնակիչ 25-ամյա և 22-ամյա երիտասարդները Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում գտնվող բանկի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 25-ամյա համագյուղացուն:
 
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում Օշական գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը հուլիսի 23-ին ներկայացել է վարչություն: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
 
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում