ԼԼիլիթ Ասատրյան

Մանրէաբանական շեղումներ. կասեցվել է կաթնամթերքի առանձին արտադրատեսակի արտադրությունը

Մանրէաբանական շեղումներ. կասեցվել է կաթնամթերքի առանձին արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարոն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են առկա ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով, չի համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի գործունեությունը (տվյալ արտադրատեսակի արտադրությունը) կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում