ԳԳոհար Սիմոնյան

Զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

Զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող՝ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ընդ որում՝ 2018-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Իսկ ամենակարևորն այն է, որ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում. 2019-ի ընթացքում 39 մահվան դեպքերից, օրինակ, զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը:

Դրանցից՝

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,

4-ը՝ սպանություններ,

5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,

1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար,

1-ը՝ հիվանդություն,

2-ը՝ դժբախտ պատահար:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն՝ 2019-ին, ընդհանուր առմամբ, զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:

2018-ի 9 ամիսների պատկերը, ըստ մահվան պատճառների, եղել է հետևյալը.

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),

1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),

8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),

2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),

3-ը՝ հիվանդություն (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),

1-ը՝ դժբախտ պատահար (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),

1-ը՝ ականի պայթյուն (նվազումը 1-ով կամ 100%-ով),

3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),

1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):

2019-ի առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Ցավոք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքա՛ն դեպք: Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.

8-ը՝ հիվանդություններ (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),

12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար (11 դեպք),

3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել (0 դեպք)

0՝ դժբախտ պատահար (3 դեպք):

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից՝ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից՝ զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև՝ զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործություններ ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով՝ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում