ՄՄարիա Գաբրիելյան

ՊԵԿ նախագահն ու ԱԶԲ և ԶՖԳ ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը

ՊԵԿ նախագահն ու ԱԶԲ և ԶՖԳ ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբ յանը ներկայացրել է նաև Հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) կիրառմամբ ԱՄՀ կողմից 2025 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքները՝ ընդգծելով արձանագրված ակնհայտ առաջընթացը։

Տրամադրվող օժանդակությունների շրջանակում Ասիական զարգացման բանկը կարևորել է ծրագրերի ավարտից հետո հաշվետվողականության մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա առաջնահերթությունների հստակեցումը՝ ԱԶԲ և ԶՖԳ առաջիկա տարիների ռազմավարական ուղղությունների շրջանակում։

Քննարկվել են նախկինում ներկայացված տեխնիկական աջակցության կարիքների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքները՝ ներառյալ խաղային և կրիպտոարժույթների հարկման ոլորտները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա տարիներին նախատեսվող ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների նախագծերին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում