ՀՀայկ Նավասարդյան

Համայնքային ոստիկաններն ու պարեկները չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 12-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք է թողել:

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված տարածքում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 119 փամփուշտ։
 
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում