ԳԳոհար Սարգսյան

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ քննարկման առանցքում. Երևանի ՔՈԳՎ պետը Աստանայում էր

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ քննարկման առանցքում. Երևանի ՔՈԳՎ պետը  Աստանայում էր
Հուլիսի 9-12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։
 
Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու գործիքակազմերը, համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
 
Մասնակից պետությունների պատվիրակները միմյանց են ներկայացրել իրենց կառույցներում ընթացող բարեփոխումները։ Այս համատեքստում ելույթ է ունեցել նաև Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:
 
Ավարտին խորհրդակցության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում