ԼԼիլիթ Ասատրյան

«Ինեսսա» խանութում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

«Ինեսսա» խանութում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ինեսսա» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում՝ «Ինեսսա» սուպերմարկետում (Երևան, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոց), իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են մի շարք ժամկետանց արտադրատեսակներ, ինչպես նաև փաթեթավորման վրա արտադրման ու պիտանիության ժամկետների բացակայությամբ սննդամթերք: 

 

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, մասնավորապես, հայտնաբերվել են՝
  • կոզինախ քնջութի (արտադրված 16․10․2024 թ., պիտանի է մինչև 16․06․2025 թ., 5 հատ).
  • կոզինախ, ապրանքանիշը` «Ազովսկայա» (արտադրված 13․10․2024 թ., պիտանի է մինչև 13․06․2025 թ.).
  • երշիկ կիսաապխտած «Կովկասյան», ապրանքանիշը՝ «Գանձասար», (արտադրված 07․06․2025 թ., պիտանի է մինչև 30 օր, 1 հատ).
  • երշիկ եփած-ապխտած, ապրանքանիշը՝ «Բիելլա» (արտադրված 19․05․2025 թ., պիտանի է մինչև 45 օր, 1 հատ).
  • տավարի արգանակ Beef bouilon (արտադրված 06․2023 թ., պիտանի է մինչև 2 տարի, 15 հատ).
  • ջերկի Pork Bakon (արտադրված 11․02․2025 թ., պիտանի է մինչև 11․06․2025 թ., 2 հատ),
  • չոր սուս բոլոնեզ Магги болонез, 30 գրամ 1 հատ, արտադրված 28․05․2024 թ., պիտանի է մինչև 23․05․2025 թ.).
  • մանանեխ Сега Приправ (արտադրված 05․06․2024 թ., պիտանի է մինչև 1 տարի, 9 հատ).
  • ադի-բուդի Sofi (արտադրված 06․01․2025 թ., պիտանի է մինչև 6 ամիս, 1 տուփ),
  • մինի սալյամի երշիկ հում ապխտած կծու, ապրանքանիշը՝ «Աթենք» (արտադրված 30․01․2025 թ., պիտանի է մինչև 120 օր, 3 հատ).
  • մարգարին «Խոզյայուշկա» (արտադրված 05․11․2024 թ., պիտանի է մինչև 5 ամիս, 1 հատ),
  • հնդկաձավարի ալյուր (արտադրված է 04․07․2024 թ., պիտանի է մինչև 12 ամիս, 2 հատ),
  • կանաչ ոլոռ պահածոյացված Sparco արտադրված 06․07․2023թ, պիտանի է մինչև 2 տարի, 11 հատ և արտադրված 02․05․2023 թ., պիտանի է մինչև 2 տարի, 5 հատ).
  • մարմելադ Crazy Party, ապրանքանիշը «Ազովսկայա» (9 հատ, բացակայել են արտադրության և պիտանիության ժամկետները):

Հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով՝ «Ինեսսա» ՍՊԸ-ին տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, որի պահանջները կատարվել են. վերը նշված արտադրանքները տեղում ոչնչացվել են:

 

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում