ԼԼիլիթ Ասատրյան

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Մհեր Գրիգորյան

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը մասնակցել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Մհեր Գրիգորյանը իր և Կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց:

Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանավորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմամբ՝ նշելով Վաշինգտոնում ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ երկու երկրների միջև համագործակցության խորացման վերահաստատված հանձնառություն:

«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով նաև, որ խաղաղության միջավայրը մեծ հեռանկարներ կբացի նաև օտարերկրյա ներդրումների համար՝ ձևավորելով բիզնեսի համար կայուն, կանխատեսելի և շահութաբեր միջավայր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում